Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը![]() 24 հունվարի 2025 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ, որին ներկա էր նաև Բելգիայի ռազմական կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրը։ Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը։ Ընդգծվել է դրա առաջնահերթությունը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման նպատակով։ Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևոր գործիք։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին։ Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |