Սերժ Սարգսյան․ Բանակի բարեփոխման անվան տակ այն տանում են ջախջախման![]() 28 հունվարի 2025 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ հղած իր ուղերձում ընդգծել է, որ հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև իրականություն, որն անկախ տարատեսակ ընկալումներից շարունակում է գոյություն ունենալ։ Սարգսյանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ բարեփոխման անվան տակ «Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար»: «Դա ամեն գնով պետք է կասեցնել»,–շեշտել է նա։ «Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից: Այդ իրողությունը պետք է ուղենիշ և հիմք դառնա մեր երիտասարդ սերնդի համար՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը, մարտունակությունն ու ոգին, ինչը միանգամայն հնարավոր է։ ՀՀ ԶՈւ–ն կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին», – նշել է Սարգսյանը։ Նա կարևորել է հայկական բանակի ձևավորման գործում ներդրում ունեցած անձանց դերակատարությունը՝ ընդգծելով, որ պետք է երախտագիտությամբ հիշել և արժանին մատուցել բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել բանակի ստեղծման ակունքներում։ Նախկին նախագահը շեշտել է, որ բանակը կոչված է ոչ միայն ապահովելու երկրի սահմանների անձեռնմխելիությունը, այլև պահպանելու ազգային հավատքը, լեզուն, մշակույթը և ընտանիքը։ Սակայն, ըստ նրա, այս հանգամանքը լիովին գիտակցող թշնամին և ներքին ուժերը առաջին հարվածը հասցրին հենց Հայոց բանակին՝ սկզբում վարկաբեկելով, ապա կազմաքանդելով և, ի վերջո, պատերազմի պարտության պատճառ դառնալով։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին»,–ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում։ Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |