Սեյրան Օհանյան․ Փաշինյանը պետք է պատասխան տա` ուր է մեր գնած սպառազինությունը![]() 28 հունվարի 2025 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա, թե որտեղ է այն ռազմական տեխնիկան, որը ձեռք է բերվել նախկինում։ Օհանյանը անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո ՀՀ–ին հազիվ ժանգոտած, ոչ պիտանի զենք վաճառեն։ «Մենք երբևէ ժանգոտած զենք չենք գնել, չենք ունեցել այնպիսի սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է, որ տարիներ շարունակ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ՀՀ–ն ոչ միայն գնել է ռազմական տեխնիկա, այլք այն ձեռք է բերել ՀԱՊԿ-ից ցածր գներով, ինչպես նաև ռազմավարական գործընկերոջից ստացել է բավականին մեծ քանակությամբ առաջատար սպառազինություն։ «Փաշինյանը թող ինքը պատասխան տա, թե ուր է այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքում, ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, երբ ասում էր, որ որևէ մեկս չկասկածենք, թե ինքը կարող է գերագույն հրամանատար լինել», – ընդգծել է Օհանյանը։ Նախկին նախարարը նաև նշել է, որ հայկական բանակի հաջողությունները տարիների ընթացքում հնարավոր են դարձել Հայաստան-Արցախ միասնության շնորհիվ։ Սակայն, ըստ նրա, գործող իշխանության ապիկար կառավարման հետևանքով այդ միասնականությունը քայքայվել է։ Օհանյանը քննադատել է նաև վարչապետի կողմից առաջ քաշված «Արարատ-Արագած» խոսույթը՝ այն որակելով կեղծ օրակարգ։ «Երբևէ Արարատի ու Արագածի, մեր պատմության ու մեր առօրյայի, ինչպես նաև այսօրվա իրականության մեջ որևէ հակասություն չի եղել։ Մեր պատմությունն է, որ հիմք է ստեղծել նորօրյա պատմություններում ձեռքբերումներ ունենալու համար», – նշել է նա։ Ընդդիմադիր պատգամավորը հերքել է այն տեսակետը, թե հայկական բանակը կառուցվել է միայն դրսի օգնությամբ։ «Այսօր կեղծ թեզեր են առաջ քաշում, թե մենք չենք արել, այլ մեր փոխարեն են բանակը կառուցել, մեր փոխարեն էլ ռուսներն են կռվել։ Այդպիսի բան չկա։ Մեր ռազմավարական գործընկերներն ու հարևանները մեզ աջակցել են, բայց ռեալ մարտի դաշտում, հողի վրա իրական գործողություններում եղել է հայը, հայ մարտիկը ու հայ ժողովուրդը», – ընդգծել է Սեյրան Օհանյանը։ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Արարատի և Արագածի դիսկուրսը կարևոր է բանակի բարեփոխումների համար։ Նա նաև նշել էր, որ պատմական Հայաստանի խոսույթի ներքո Հայաստանին ոչ ոք զենք չի վաճառի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |