ԵՄ դեսպանները կքննարկեն ՀՀ–ում դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգումը![]() 29 հունվարի 2025 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ԵՄ անդամ պետությունների դեսպանները հունվարի 29–ին Բրյուսելում կքննարկեն Հայաստանում դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգումը։ Այդ մասին հայտնել է «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ Նա նշել է, որ եթե վերջին պահին անսպասելի փոփոխություններ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որի համաձայն՝ առաքելությունը կշարունակի իր գործունեությունը ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Ըստ նախագծի՝ դիտորդների կազմն ու թվաքանակը կմնան անփոփոխ՝ 165 միջազգային և 44 հայաստանցի աշխատակիցներով։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ առաքելության դիտարկման գոտին ընդգրկում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը։ «Հաշվի առնելով տարածքի զգալի չափերը՝ առաքելությունն իր տրամադրության տակ եղած ռեսուրսներով ի վիճակի չէ նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ, պարեկները ձգտում են այցելել այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել միջադեպեր, այնուհետև զեկուցել այդ մասին Եվրամիության կենտրոնակայան՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներից ու վստահելի ականատեսներից ստացված տեղեկությունները»,- տեղակայումից հետո հայտարարել էր դիտորդական առաքելությունը: Չնայած այս հայտարարություններին, ինչպես նաև այն փաստին, որ դիտորդների մեծ մասը անզեն է, Բաքուն առաջին իսկ օրերից քննադատել է նրանց գործունեությունը՝ մեղադրելով լրտեսության և տարածաշրջանային անվտանգության խախտման մեջ։ 2024-ի վերջին Ադրբեջանի պաշտոնյաներից մեկը նույնիսկ հայտարարեց, թե եվրոպացի դիտորդների հեռացումը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմաններից մեկն է։ Հայաստանի վարչապետը նոյեմբերին չհերքեց այս պնդումը, ավելին՝ նշեց, որ հայկական կողմը հանդես է եկել «հանդիպակաց առաջարկով»։ «Ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես», - ընդգծել էր Փաշինյանը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատուների գրասենյակը, արձագանքելով Բաքվի քննադատություններին, ընդգծել է, որ առաքելության տեղակայումից հետո սահմանամերձ գոտում զինված միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ ԵՄ դիտորդական առաքելության պաշտոնական էջում նշվում է, որ նրանց մանդատը վերաբերում է Հայաստանի տարածքին՝ «հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ երկայնքով, ներառյալ հյուսիսային հատվածը, որտեղ գտնվում են մի քանի ադրբեջանական անկլավներ»։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաքելությունն իր բոլոր գործողությունները համակարգում է Հայաստանի իշխանությունների հետ և նախքան պարեկության դուրս գալը տեղեկացնում է ադրբեջանական կողմին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |