Դեմոյանը՝ Եղիշե Կիրակոսյանին. Կարող եք հայտարարել, որ իշխանությունները ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել![]() 5 փետրվարի 2025 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ հորդորելով արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, որը վերաբերում է Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում ներկայացրած հայցադիմումները հետ վերցնելու հնարավորությանը։ Նա հավելել է, որ Կիրակոսյանը 2 գործողություն կարող է անել։ «Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ինչ որ պայմանների դիմաց հետ վերցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները: Դրանից հետո երկու գործողություն կարող եք անել` ա. կամ հայտարարում եք, որ իշխանությունները Ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել ու առուծախի առարկա են դարձրել, ուստի հրաժարվում եք հետայսու ներկայացնել Հայաստանը միջազգային դատարաններում, կամ շարունակում եք պետբյուջեի հաշվին մեկնել Եվրոպա` ի սկզբանե վաճառքի հանված այդ հայցադիմումները սպասարկելու համար, այսպիսով վատնելով հարկատուների գումարները: բ. Ի նշան բողոքի դուրս եք գալիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմից, որպես իրավաբան քաջ գիտակցելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնող ժխտողական հայտարարությունները քրեորեն պատժելի են Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով: Հակառակ պարագայում, ես շարունակաբար հիշատակելու եմ ծանր հանցագործությունների այն շարքը, որում որպես հանցակիցներ մեղադրվում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում` Դուք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և իր որոշումով այդ Խորհուրդը ստեղծած Նիկոլ Փաշինյանը»։ Փաշինյանը Վաշինգտոնում, խոսելով խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 կետի մասին, ասել է, որ դրանցի մեկը իրավական կառույցներում միմյանց դեմ բողոքների չեղակումն է։ «Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում»,–ասել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |