ՀՀ և Լիտվայի ՊՆ ղեկավարներն առանձնացրել են ապագա փոխգործակցության նոր ուղղություններ

ՀՀ և Լիտվայի ՊՆ ղեկավարներն առանձնացրել են ապագա փոխգործակցության նոր ուղղություններ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը՝ առանձնացնելով ապագա փոխգործակցության նոր ուղղություններ։

Կողմերը նաև ընդգծել են իրենց պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում։

Սուրեն Պապիկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 14-ին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

 Ուշագրավ
---