Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի հետ քննարկել է ՀՀ մարտահրավերներն ու բարեփոխումները

Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի հետ  քննարկել է ՀՀ մարտահրավերներն ու բարեփոխումները

PanARMENIAN.Net - Մյունխենում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։

Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգին, բարեփոխումների գործընթացին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև ՀՀ կառավարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։

 Ուշագրավ
---