Գրիգորյան. Գյումրեցիների ձայնը խլված է, իրական ծրագրեր են պետք, ոչ թե խոստումներ![]() 21 փետրվարի 2025 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, խոսելով Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման պատճառների մասին, ասել է, որ մեծ հաշվով գյումրեցիների ձայնը խլված է։ «Բոլորս գիտենք, մեծ հաշվով գյումրեցիների ձայնը խլված է։ Գյումրեցիներն ընտրել էին իրենց քաղաքապետին։ Տեսանք՝ ինչ եղավ։ «Բալասանյան» դաշինքը դադարեցրեց գործունեությունը, հրաժարական տվեց»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա ընդգծել է՝ չպետք է թույլ տալ ու հանդուրժել նման բաներ։ «Կառավարությունը չի ցանկանում աշխատել տվյալ համայնքի ղեկավարի հետ, և որոշում են, որ ճնշումների արդյունքում պիտի զրկեն տվյալ մարդկանց կառավարումից»,-իրավիճակը ներկայացրել է նա։ Որոշման այլ պատճառների մասին խոսելիս Գրիգորյանը հիշեցրել է, որ արդեն 18 տարի քաղաքականության մեջ է, որից 14-ը եղել է օրենսդիր մարմնում։ Այդ ընթացքում մշտապես բարձրաձայնել է Շիրակի, Գյումրիի խնդիրների մասին։ «Տեղյակ եմ Գյումրու բոլոր խնդիրներին։ Այդ տարիների ընթացքում փորձել եմ, հնարավոր ամեն բան արել եմ՝ մեր քաղաքի խնդիրներին լուծում տալու»,-նշել է Գրիգորյանը։ Իսկ քաղաքում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած երկրաշարժի հետևանքով առաջացած և դեռևս չլուծված սոցիալական հարցերից մինչև վթարային շենքեր, պատշգամբներ, կամարներ։ «Երբ ասում են աղքատությունը մարդկանց գլխներում է, այդպես չէ։ Կա ռեալ խնդիր ու դրա հաղթահարումը չպետք է թողնել միայն մարդկանց վրա, պետք են տարբեր զարգացման ծրագրեր։ Մարդիկ միշտ լսել են նախընտրական խոստումներ, բայց մնացել են ձեռնունայն, չեն ուզում հավատալ։ 2016-ից Գյումրին կարծեք գտել է իր զարգացման ուղին՝ տուրիզմ, ցույց տրվեց Գյումրու պոտենցիալը։ Ցավոք, այսօր ոլորտը գնում է դեպի անկում, մինչդեռ դա պարգև էր։ Իմ թիվ մեկ խնդիրը լինելու է տուրիզմի զարգացումը։ Սուտ են թեզերը, թե տուրիզմով չենք կարողանալու քաղաք պահել, զարգացնել։ Գյումրին վերջին տարիներին սկսել է շնչել, աշխուժանալ։ Իմ թիմը տուրզիմի հետ կապված ունի շատ լուրջ ծրագիր, որով կկարողանանք Գյումրիին վերադարձնել փառքը, մեծացնել տուրիստների հոսքը։ Գյումրին ունի այդ պոտենցիալը։ Հիմա այդ բեռը մնացել է մասնավորի հույսին, քաղաքապետն ու քաղաքապետարանն այս առումով մեծ անելիք ունեն»,-ասել է նա։ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այլընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |