Աբրահամյան. Բաքվից գրեթե ամեն օր հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը

Աբրահամյան. Բաքվից գրեթե ամեն օր հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից, բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել։

Նա հավելել է, որ փախարենը Բաքվից գրեթե ամեն օր հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը։

«Չհամաձայնեցված դրույթներն են՝ երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետ քաշմանը:

Չնայած սրան, Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձն ապահովել, գնալ ապառազմականացման և այլն:

Համոզված եմ, որ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:

Պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է ցանկացած երկրում»,–գրել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը փետրվարի 24-ին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում կրկին խոսել է Ադրբեջանի և ՀՀ միջև կարգավորման, ըստ ադրբեջանական կողմի, «գլխավոր խոչընդոտի»՝ ՀՀ Սահմանդրության և այն փոխելու անհրաժեշտության մասին:

 Ուշագրավ
---