Հայաքվե. Հայաստանը նույնքան տուժած է, որքան Ուկրաինան

Հայաքվե. Հայաստանը նույնքան տուժած է, որքան Ուկրաինան

PanARMENIAN.Net - «Հայաքվեն» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանը նույնքան տուժած է, որքան Ուկրաինան, քանի որ նրան ևս հորդորել են ձեռնարկել գործողություններ Ռուսաստանի դեմ՝ խոստանալով աջակցություն։

«Մենք էլ ենք նույնքան տուժած, որքան Ուկրաինան, որովհետև մեզ էլ են ասել՝ Ռուսաստանի դեմ գործողություններ արեք, ձեր մեջքին կանգնած ենք։

Հետո կարող է այնպես ստացվել, որ մենք հասկանանք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրինք, Արևմուտքն այլևս մեզնով հետաքրքրված չէ, ինչպես հետաքրքրված էր նախկինում, ու մենք մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ միայնակ։ Ուկրաինան նույն տրամաբանության մեջ է, ինչ Հայաստանը։ Գուցե, պատերազմն այնտեղ մի փոքր այլ կերպ է մղվում, բայց քաղաքականության տրամաբանությունը նույնն է»,- նշված է «Հայաքվե»-ի հայտարարության մեջ։

Ըստ «Հայաքվեի», եթե Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երբևէ համաձայնություն ձեռք բերվի, այն կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա՝ ներառելով Արկտիկան, Բալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Հարավային Կովկասը և այլ գոտիներ։

 Ուշագրավ
---