2024-ին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2 անգամ, ԱԳ նախարարները՝ 5![]() 27 փետրվարի 2025 - 15:29 AMT PanARMENIAN.Net - 2024-ին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2 անգամ, ԱԳ նախարարները՝ 5։ Այդ մասին ասվում է կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունում, հայտնում է Radar Armenia-ն։ Բացի այդ, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը անցկացրել է 5 հանդիպում, իսկ երկու երկրների արտգործնախարարները հանդիպել են նույնքան անգամ։ Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում 2024 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ պաշտոնական հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են երկու անգամ և երկու հեռախոսազրույց ունեցել։ «Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետում տեղի է ունեցել ՀՀ և ԹՀ հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը: ԱԳ նախարարը մասնակցել է նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին և «3+3» ձևաչափի Ստամբուլում կայացած նախարարական հանդիպմանը: Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն»,- նշված է զեկույցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |