Սահակյան. Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր՝ դատարանը պարտավոր է քննել Վարդանյանի վնասվածքների հարցը![]() 28 փետրվարի 2025 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանիլուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին, տեղեկացնում է NEWS.am-ը։ Ըստ նրա՝ միջազգային ստանդարտները պահանջում են, որ եթե անձը առողջ վիճակում հայտնվել է պետական կառույցների վերահսկողության ներքո, ապա պետությունն է կրում պատասխանատվությունը նրա վնասվածքների համար և պետք է բացատրություն տա դրանց առաջացման պատճառների վերաբերյալ։ «Փակ հաստատությունում գտնվող անձանց պարագայում գործում է խոշտանգված լինելու կանխավարկածը, քանի դեռ ողջամիտ կասկածից վեր ապացուցողական շեմի շրջանակում պետությունը չի հերքում իր կողմից անձին խոշտանգումների ենթարկելու հանգամանքը։ Այստեղ ակնհայտ է, որ կան բռնության հետքեր, նշեմ, որ դատական գործընթացում գործում է մեկ այլ երաշխիք՝ առերևույթ խոշտանգման հատկանիշներ ցուցադրող անձի դատարան ներկայանալու պարագայում դատարանը պարտավոր է այդ հանգամանքների քննության պահանջ ներկայացնել վարույթ իրականացնող մարմիններին, և ազգային օրենսդրությամբ ինքնուրույն պետք է վարույթ նախաձեռնվի վնասվածքների առաջացման պատճառների վերաբերյալ»,-ասել է նա։ Սահակյանը հավելել է, որ արդեն կայացել է դատական նիստ, սակայն չկա որևէ տեղեկություն, որ ադրբեջանական իրավապահ մարմինները փորձում են հետաքննել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների առաջացման պատճառները։ «Այստեղ ակներև է դառնում, որ ճնշումների, խոշտանգումների ներքո նաև հայտարարություններ, ցուցմունքներ կորզելու գործելակերպ է առկա»,- ընդգծել է նա։ Նա նշել է նաև, որ այս պահին իրավապաշտպանները պատրաստվում են համատեղ հայտարարությամբ դիմել միջազգային կառույցներին, ինչպես նաև համագործակցում են միջազգային լրագրողների հետ։ «Սակայն կարծում եմ, որ այս փաստերը պետք է ներկայացվեն միջազգային դատական և կվազիդատական ատյաններին, որտեղ քննարկվում են հայ ռազմագերիներին առնչվող խնդիրներ, այստեղ որոշակի դերակատարություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը»,–ասել է իրավապաշտպանը։ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զորակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Սոցիալական ցանցի իր էջում Մխիթարյանը հրապարակել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |