ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը ՀՀ հետաձգվում է![]() 3 մարտի 2025 - 14:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը Հայաստան հետաձգվում է։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ ձգձգումը պայմանավորված է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությամբ։ «Ժամկետային առումով, հաշվի առեք, որ փոփոխվել է ամբողջ ադմինիստրացիան»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պայմանավորվածությունը չի չեղարկվել, հայտնում է Aysor.am-ը։ ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ կժամանի Հայաստան՝ աջակցելու տեղական գործընկերներին սահմանային անվտանգության կարողությունների զարգացման հարցում։ Նա նաև ընդգծել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |