ԱԳ նախարարի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողներին![]() 3 մարտի 2025 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողներին, ովքեր այցով Հայաստանում են եղել, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, ինչպես նաև Հայաստանի շուրջ զարգացող տարածաշրջանային գործընթացներն ու իրադարձությունները։ Քննարկվել է նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության բազմաշերտ օրակարգը։ Վահան Հունանյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |