ԱԳ նախարարը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան![]() 6 մարտի 2025 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում պաշտոնական այց կկատարի Հնդկաստան։ Նա այդ մասին ասել է մարտի 5–ին Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Նախատեսվում են բարձրաստիճան այցեր. ես նաև հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան»,–ասել է նա։ Այցի օրակարգի մասին նախարարը չի խոսել։ Արարատ Միրզոյանը Հնդկաստան էր այցելել մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մարտի 3-4-ը նա մասնակցել էր «Ռաիսինա երկխոսություն» համաժողովին։ Նրա այցն աշխատանքային էր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |