Մամիջանյան․ Մեր և ‹‹Հայաստան›› խմբակցության միջև խզում չկա![]() 6 մարտի 2025 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ իրենց և «Հայաստան» խմբակցության միջև որևէ խզում չկա։ Պատգամավորը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հնարավոր տարաձայնությունների հարցին՝ ընդգծելով, որ նման խնդիր չկա, հայտնում է Արմենպրեսը։ «Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա, բացարձակ չկա»,- ասել է Մամիջանյանը։ Միևնույն ժամանակ, նա քննադատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից որոշ անձանց՝ նրանց մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը տարածելու մեջ։ «Եվ պարզվեց, որ դա նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,- նշել է ընդդիմադիր գործիչը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի կողմից իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնելու թեզը, գուցե, մտածել և հորինել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը և հանձնվել է նիկոլականներին՝ օգտագործման իրավունքով։ Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |