Փաշինյան․ Երկու կիսամաշ դեմքեր վիճում են՝ ո՞վ է ինձ բերել իշխանության![]() 10 մարտի 2025 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երկու նախկին նախագահների թիմերի միջև իր իշխանության գալու շուրջ ծավալված բանավեճին, նրանց անվանել է «ընտրակեղծարար-ուզուրպատորներ»: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։ «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»,- ասվում է գրառման մեջ։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը նշել է, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել։ «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»,- ընդգծել է նա: Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի կողմից իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնելու թեզը, գուցե, մտածել և հորինել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը և հանձնվել է նիկոլականներին՝ օգտագործման իրավունքով։ Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |