ԱԱԾ նախկին սպան ձերբակալվել է վարչապետի Սյունիք այցի ժամանակ միջադեպի գործով![]() 10 մարտի 2025 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցիընթացքում տեղի ունեցած խուլիգանության, գույքի դիտավորյալ վնասման կամ ոչնչացման դեպքի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է կազմակերպիչներից մեկը՝ ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը, որը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները «Վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է կազմակերպիչներից մեկը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով, 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,–ասել են ՔԿ–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |