BSCOSMO-ն մտահոգված է Ռուբեն Վարդանյանի վիճակով՝ հորդորում է գործարար համայնքին անտարբեր չմնալ![]() 13 մարտի 2025 - 15:51 AMT PanARMENIAN.Net - BSCOSMO միջազգային գործարար համայնքը, որը միավորում է տարբեր երկրների գործարարների, հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլ քաղաքական կալանավորված անձանց արդար դատավարության և թափանցիկ իրավական գործընթացի անհրաժեշտության պահանջով։ Համայնքը խորապես մտահոգված է Ռուբեն Վարդանյանի ձերբակալության և նրա դեմ ընթացող դատական գործընթացի, ինչպես նաև այլ քաղաքական կալանավորված անձանց իրավիճակի կապակցությամբ և կոչ է անում գործարար համայնքի ներկայացուցիչներին անտարբեր չմնալ, հայտնում է «Առավոտը»։ Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը՝ գործարար, հասարակական գործիչ և բարերար, տարիներ շարունակ նշանակալի ներդրում է ունեցել տնտեսության, գործարարության և սոցիալական ծրագրերի զարգացման մեջ։ Նրա նախաձեռնությունները նպաստել են բիզնեսի, կրթության և բարեգործության ոլորտների առաջընթացին՝ ստեղծելով աշխատատեղեր, զարգացնելով մարդկային կապիտալը և աջակցելով մրցունակ տնտեսական միջավայրի ձևավորմանը։ Վարդանյանի գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել միջազգային տնտեսական կապերի ամրապնդման և Հայաստանի գործարար միջավայրի զարգացման վրա՝ դրականորեն ազդելով տարածաշրջանային և գլոբալ տնտեսության վրա։ Հիմնադրամի կարծիքով՝ արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովումը պետք է լինի միջազգային հանրության առաջնային պարտականությունը։ Այդ համատեքստում ընդգծվում է, որ քաղաքական լարվածության պայմաններում իրականացված ձերբակալությունները պետք է համապատասխանեն միջազգային իրավական նորմերին և գտնվեն անկախ կառույցների վերահսկողության ներքո։ BSCOSMO-ն, առանց որևէ քաղաքական կողմնորոշման, պաշտպանում է արդարադատության, օրինականության և դատական գործընթացների թափանցիկության սկզբունքները։ Այս առումով՝ ● Կոչ է արվում ապահովել արդար, բաց և թափանցիկ դատավարություն՝ համաձայն միջազգային իրավական չափանիշների, ● Պահանջվում է Ռուբեն Վարդանյանի և մյուս ձերբակալված անձանց իրավունքների լիարժեք ապահովումը, ներառյալ՝ անկախ իրավաբանական պաշտպանություն, միջազգային դիտորդների ներգրավում և դատական ընթացակարգերի անխափան պահպանում, ● Հորդորվում է իշխանություններին լուծել այս հարցը դիվանագիտական ճանապարհով՝ խաղաղ կարգավորման հանձնառությունը վերահաստատելու համար, ● Գործարար համայնքի ներկայացուցիչներին կոչ է արվում չմնալ անտարբեր, այլ պաշտպանել արդարադատության և գործարար ազատության հիմնարար սկզբունքները։ BSCOSMO-ն վստահություն է հայտնում, որ միայն արդար և թափանցիկ դատական գործընթացը կարող է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և վստահություն ստեղծել միջազգային դատական համակարգի նկատմամբ։ Որպես միջազգային գործարար համայնք՝ BSCOSMO-ն ընդգծում է օրինականության, գործարար գործունեության ազատության և յուրաքանչյուր քաղաքացու հիմնական իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում շարունակել հետևել իրավիճակի զարգացումներին և կոչ է անում միջազգային կազմակերպություններին, գործարար շրջանակներին և իրավապաշտպան կառույցներին համագործակցել՝ վերահսկելու դատական գործընթացների օրինականությունը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ Նա արդեն 24 օր է հացադուլի մեջ է։ «Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |