Ալավերդու ավագանին մանդատներից զրկել է «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին

Ալավերդու ավագանին մանդատներից զրկել է «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին

PanARMENIAN.Net - Ալավերդու ավագանու որոշմամբ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները զրկվել են իրենց մանդատներից։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ընդգծելով, որ այս գործընթացը դիտարկում են որպես իշխանության զավթում, որն արդեն վիճարկվում է դատական ատյաններում։

«Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելուց հետո, քպ-ական իշխանությունն այսօր իրականացրեց հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը։

Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։

Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ»,–ասվում է գրառման մեջ։

Հայտարարությունում նաև նշվել է, որ նման գործողություններին և տեղական իշխանության վարքագծին իրենց պատասխանը լինելու է խիստ։

 Ուշագրավ
---