Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, ՊՆ–ն հերքում է![]() 19 մարտի 2025 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը՝ իբր մարտի 18-ի 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՊՆ-ից հիշեցրել են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համար, սակայն Ադրբեջանը մինչ օրս այդ առաջարկին չի արձագանքել։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |