Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ![]() 20 մարտի 2025 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ ԴՕԿ ղեկավար Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Փաստաբանի խոսքով՝ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը և ներկայումս ծանոթանում են դրա հիմնավորումներին։ Նա նաև նշել է, որ դատարանի այս որոշումը կապված չէ Ղուկասյանի հնարավոր արտահանձնման գործընթացի հետ։ Վերջինիս արտահանձնման վերաբերյալ լսումները դեռ շարունակվում են։ Լաս Վեգասի դատարանը նախօրեին քննարկել է Ղուկասյանի խափանման միջոցի հարցը, որը գտնվում է կալանքի տակ արդեն մեկ ամիս, իսկ որոշման կայացման համար դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ ԱՄՆ Մաքսային և միգրացիայի վարչության տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն կանոնների խախտման համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։ Բացի միգրացիոն կարգի խախտումից, դատարանը պետք է քննի նաև Հայաստանի գլխավոր դատախազության 2023 թվականին ներկայացրած միջնորդությունը՝ Ղուկասյանին արտահանձնելու վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |