Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը հայտարարագրել է թանկարժեք հավաքածուներ և գույք![]() 20 մարտի 2025 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Գումրիի քաղաքապետի «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում հայտնել է իր ֆինանսական միջոցների, անշարժ գույքի, ավտոմեքենաների և թանկարժեք հավաքածուների մասին, հայտնում է «Փաստինֆոն»։ Ըստ հայտարարագրի, Բարսեղյանի եկամուտը կազմել է 18 մլն 235 հազար դրամ և 1 736 դոլար։ Վերջինս նշել է, որ դոլարային եկամուտն ստացել է YouTube-ի գովազդից, իսկ դրամային եկամուտները ներառում են․
Բարսեղյանը նաև հայտարարագրել է 29 մլն 140 հազար դրամ, 4200 եվրո, 3530 դոլար և 58 ֆիլիպինյան պեսո։ Նրա անշարժ գույքն ընդգրկում է մեկ բնակելի տուն Գյումրիում, երեք հողամաս Գյումրիում և ևս երեք հողամաս՝ Լոռու Վահագնի գյուղում։ Նրա ավտոմեքենաների ցանկում ներառված են երեք «Ֆորդ» մակնիշի մեքենաներ՝ 2012, 2006 և 2018 թվականների արտադրության։ Բարսեղյանը հայտնի է նաև իր թանկարժեք իրերի ու հավաքածուների հանդեպ սիրով։ Նա հայտարարագրել է․
«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարագրել է բարձր եկամուտներ և մեծ գույք Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է բարձր եկամուտներ, բիզնեսներ և գույք, հայտնում է Aravot.am-ը։ Սիմոնյանը, որը «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրենն է և մի շարք ընկերությունների հիմնադիր, հայտարարել է հետևյալ եկամուտները․
Դրամական միջոցների առումով թեկնածուն հայտարարագրել է 150 մլն դրամ (կանխիկ), 1 մլն դրամ (ոչ կանխիկ), 15 հազար ԱՄՆ դոլար, 8 հազար եվրո, 980 հազար ռուսական ռուբլի (բոլորը կանխիկ)։ Սիմոնյանը «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի և «Էկոնովա» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերն է, իսկ «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս։ Նա նաև հայտարարագրել է 120 քմ մակերեսով բնակարան Գյումրու Անի թաղամասում (համասեփականություն), երեք արտադրամաս և մեկ կաթսայատուն Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, պահեստ Գյումրիի Հացիկի խճուղում։ Թեկնածուն ունի 2015 թվականի արտադրության BMW X5 DRIVE ավտոմեքենա, որը պատկանում է իրեն ամբողջությամբ։ Հայտարարագրում թանկարժեք գույք չի նշվել։ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում տեղի կունենան մարտի 30–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |