Արթուր Նահապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ![]() 20 մարտի 2025 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Արթուր Նահապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով։ Կառավարության նիստում հաստատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված թեկնածությունը։ Նահապետյանը հաղթահարել էր անհրաժեշտ շեմը որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու։ Փաշինյանը նշել է, որ մրցութային հանձնաժողովը կառավարության քննարկմանն է ներկայացրել երեք թեկնածու։ «Ես բոլոր թեկնածուների հետ 2 փուլով ունեցել եմ հանդիպում, և ունեցել եմ քննարկումներ, որոնց արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը»,- ասել է նա։ Վարչապետն ընդգծել է, որ իր գնահատականը համընկել է հանձնաժողովի կարծիքի հետ։ «Պարոն Նահապետյանը թե բարեվարքության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Կարծում եմ՝ սա էլ կարևոր փաստ է արձանագրելու համար»,–ասել է նա։ Նահապետյանը վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ ապահովելու համար, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի։ Հակակոռուպցին կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր 2024–ի նոյեմբերից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հրաժարականի դիմում էր գրել նաև կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրության համար երկու անգամ մրցույթ է հայտարարվել, երկրորդի արդյունքում շեմը հաղթահարել էր 3 թեկնածու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |