Փորձագետ․ Signal–ը հարձակման է ենթարկվել՝ խուճապի չմատնվել, չպատասխանել![]() 21 մարտի 2025 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգել է, որ Signal մեսենջերը հարձակման է ենթարկվում՝ հավանական պետական կառույցի կողմից, որի գործողություններն ունեն միանշանակ չարակամ բնույթ։ Մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Նա հորդորել է խուճապի չմատնվել, չպատասխանել իբր սպասարկումից եկող հաղորդագրություններին։ «Զգուշացում։ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործները փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։ 1.Խուճապի չտրվել 2.Չպատասխանել 3.Ակտիվացնել երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային փին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |