Լրագրողական կազմակերպությունները պահանջում են գնահատական տալ Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին![]() 22 մարտի 2025 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Մի շարք լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով քննարկման առարկա դարձնել և գնահատական տալ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփման ընթացքում։ Կազմակերպությունները նաև պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել: «Մարտի 20-ին, Ազգային ժողովում հերթական անգամ դրսևորվել է խիստ մտահոգիչ, անթույլատրելի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ այդ վերաբերմունքի առնչությամբ, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը՝ արձանագրելով, որ Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ կիրառվել է և՛ մասնագիտական գործունեությամբ, և՛ սեռով պայմանավորված խտրականություն։ Առանձնակի վրդովմունք է առաջացնում այն, որ Անդրանիկ Քոչարյանը միջադեպից հետո հրաժարվել է ներողություն խնդրել լրագրողից և, ըստ հետագա իր մեկնաբանությունների, չի պատրաստվում դա անել։ Մինչդեռ նա այն պաշտոնյաներից է, որն առավել հաճախ է թիրախավորում և նսեմացնում լրագրողներին, այդ թվում՝ Հռիփսիմե Ջեբեջյանին»,–ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները նշել են, որ նման կոնֆլիկտները Ազգային ժողովի առօրյայի գրեթե անբաժանելի մաս են դարձել։ Իշխող ուժի պատգամավորները հաճախ են անհարգալից վերաբերմունք ցուցաբերում ընդդիմադիր կամ քննադատական ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ ընդդիմադիրները՝ իշխանամետ լրատվամիջոցների հանդեպ։ Սակայն, ըստ կազմակերպությունների, պատգամավորները երբեք պատասխանատվության չեն ենթարկվել իրենց արարքների համար։ «Այս առումով առավել քան հրատապ է դարձել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորման հետ կապված խնդիրների լուծումը»,–ասվում է հայտարարության մեջ։ Լրագրողական կազմակերպությունները պահանջում են՝
Հայտարարությունը ստորագրել են․ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ–ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ–ն, Գորիսի մամուլի ակումբը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից, որին վիրավորել էր: Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով ներքաղաքական ու արտաքին լարված իրավիճակների ֆոնին լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորելու համար։ ՀԺՄ–ն կոչ է արել խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` «սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |