Մամիջանյանը` ԱԳ փոխնախարարին․ ԵՄ-ի հետ անվտանգության ոլորտը ընդգրկված էր նաև CEPA-ի փաստաթղթում

Մամիջանյանը` ԱԳ փոխնախարարին․ ԵՄ-ի հետ անվտանգության ոլորտը ընդգրկված էր նաև CEPA-ի փաստաթղթում

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձագանքել է Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հայտարարությանը։ Նա նշել է, որ Հովհաննիսյանը հավաստիացրել է, թե ԵՄ-ի հետ քննարկվում է մի փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ նշվելու է ՀՀ-ԵՄ անվտանգության համագործակցությունը՝ ներկայացնելով դա որպես նորություն։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Սակայն Մամիջանյանն ընդգծել է, որ նման պնդումը մոլորություն է, քանի որ ՀՀԿ իշխանության տարիներին արդեն բանակցված և ստորագրված CEPA համաձայնագրում ապահովվել է անվտանգության ոլորտում համագործակցություն, որն մանրամասն ներկայացված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգության խնդիրներին վերաբերող մասերում։

«Պարոն Հովհաննիսյանը նշում է, թե ԵՄ-ի հետ քննարկում են մի փաստաթուղթ, որի մեջ առաջին անգամ նշվելու է անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության մասին՝ մի խոսքով հերթական իբր «աննախադեպը»։

Կից ներկայացնում եմ ՀՀԿ իշխանության տարիներին բանակցված և ստորագրված CEPA-ի անվտանգությանը վերաբերվող հատվածները։ Ընդ որում, մեր փաստաթղթի մեջ անվտանգության ոլորտում համագործակցությունը ներկայացվում է թե արտաքին, թե ներքին անվտանգային խնդիրներին ԱՌԱՆՁԻՆ մասերի և հոդվածների տեսքով։

Սա այսօրվա ճեպազրույցի կեղծիքների առաջին բացահայտումն էր։ Մոտ օրերս կլինեն նաև նորերը»,- ասվում է գրառման մեջ։

ԱԺ-ում Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ Եվրամիության հետ գործընկերության նոր օրակարգում ամրագրվել է անվտանգային ոլորտը, նշել է, ասել է, որ Հայաստանի և ԵՄ-ի գործընկերության օրակարգում անվտանգության ոլորտն արդեն ամրագրվել է որպես ինքնուրույն ուղղություն։

 Ուշագրավ
---