Դըկոտինյի. Ֆրանսիայի և ՀՀ ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ամբողջ երկրով![]() 25 մարտի 2025 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որն այցով Սյունիքում, X-ի իր միկրոբլոգում նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունն ընդգրկում է Հայաստանի ամբողջ տարածքը։ Նա նշել է, որ Արաքսի ափին, Իրանի հետ սահմանին գտնվող Մեղրին մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ «Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ամբողջ երկրով մեկ։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին ընդունելության համար»,–գրել է դեսպանը։ Ավելի վաղ արված գրառմամբ դեսպանը նշել էր, որ Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |