Սիմոնյան. Սխալ ենք մեզ պահել պատմության ընթացքում ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք պահում![]() 25 մարտի 2025 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է խաղի կանոնները գրեթե միշտ միայն հայկական կողմը պահում, իսկ ադրբեջանականը սովորաբար խախտում, նշել է, որ այս պահվածքը Հայաստանին օգնում է ապահովել անվտանգություն։ Սիմոնյանը հավելել է, որ ԵՄ դիտորդները կատարում են սահմանային հսկողություն, պատրաստվում են միջազգային զեկույցներ, որոնք նույնպես աջակցություն են բերում Հայաստանիn։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը համագործակցություն է հաստատում եվրոպական երկրներին հետ։ «Կարո՞ղ է` մեր դուդուկի ու սիրուն աչքերի համար է այդ ամենը տեղի ունենում։ Հետո էլ բողոքում եք, ասում եք՝ մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց։ Բա սխալ ենք մեզ պահել պատմության ընթացքում ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք մեզ պահում՝ եվրոպական ընտանիքի մարդու իրավունքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք մեզ պահում։ Դրանից էլ եք բողոքո՞ւմ»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա նաև նշել է, որ այնպես չէ, թե բոլորի ընկալմամբ Հայաստանն իրեն «սրբորեն է պահում», ասում է՝ նույն Ադրբեջանը հակառակ կարծիք ունի, բողոքում ու նեղսրտում է հայկական կողմի պահվածքի, քաղաքական գործիչների հայտարարությունների համար։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի՝ Հայաստանում ԵՄ առաքելության դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելուն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |