Սիմոնյան. Գերիների հարցը համաձայնագրում ամրագրելու առիթ ու պատճառ չկա՝ այն կարող է ևս 2 տարի չստորագրվել![]() 25 մարտի 2025 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ որևէ հիմնավոր առիթ ու պատճառ չկա գերիների հարցը ընդգրկելու խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացում, որովհետև պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվել: Այդ մասին Սիմոնյանը հայտնել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկմանը այն մասին, թե խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում գերիների հարցը որևէ կերպ չի շոշափվում, հայտնում է 1lurer.am-ը։ «Դա այդտեղ ամրագրելու հարց չէ: Այդ աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս, որովհետև պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվել, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան: Դրա համար այդ հարցն այնտեղ դնելու որևիցե հասկանալի առիթ ու պատճառ չկա և չի կարող լինել»,–ասել է Սիմոնյանը։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմից հետո գերեվարվածների ընդհանուր թիվը կազմել է 153, իսկ այս պահին գերության մեջ գտնվում է 23 անձ, որոնցից 12-ը ներկայացնում են ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |