Աբրահամյան. Սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են![]() 28 մարտի 2025 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղեր կատարած այցին, նշել է, որ սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են։ Նա նշել է նաև, որ ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով: «Զրուցել եմ մեծ թվով մեր հայրենակիցների հետ, ովքեր պարբերաբար ականատես են լինում ադրբեջանական կրակահերթերին: Շարունակում եմ պնդել, որ առաջին, ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով: Երկրորդ, ադրբեջանական գործողություններն ունեն համակարգային բնույթ, և դրանք կարող են առավել ծանր դրսևորումներ ստանալ: Երրորդ, ադրբեջանական ահաբեկչական գործողությունները, թեև, խուճապ չեն առաջացրել սահմանամերձ գյուղերում, սակայն բավականին մտահոգություններ կան: Չորրորդ, իշխանությունների իներտ կեցվածքն ու հանցավոր լռությունն առավել անորոշ ու խնդրահարույց իրավիճակ են ստեղծում: Հինգերորդ, սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են, որովհետև իշխանության ուղերձներն անհասկանալի են և անընդունելի»,–ասվում է գրառման մեջ։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |