GALLUP․ Գյումրեցիների մոտ 53%-ը ծանոթ չէ ընտրություններին մասնակցող ուժերի ծրագրերին![]() 28 մարտի 2025 - 15:01 AMT PanARMENIAN.Net - GALLUP International Association-ի Գյումրիում անցկացրած հարցման տվյալներով՝ հարցվածների կեսից ավելին՝ 52.9%-ը, ծանոթ չէ Գյումրիում ընտրություններին մասնակցողկուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերին: Հարցին՝ «Ո՞ր կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել», հարցմանը մասնակցած քաղաքացիների 28․6 տոկոսը նշել է, որ տեղեկացել է ՔՊ-ի ծրագրին, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրին ծանոթացածների մասնաբաժինը կազմել է 24․2 տոկոս, հայտնում է Aravot.am-ը։ «Մեր քաղաքը» դաշինքի անունը նշել է 15․5 տոկոսը, իսկ «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրին ծանոթ է եղել 12․9 տոկոսը: Եվրադաշինքի ծրագրին ծանոթություն է հայտնել հարցվածների 11․3 տոկոսը, «Իմ հզոր համայնք» նախաձեռնության ծրագրին՝ 10․9 տոկոսը: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ծրագրին ծանոթացածների թիվը կազմել է 8 տոկոս: Նույնքան՝ 8 տոկոսը նշել է «Ապրելու երկիր» կուսակցության անունը: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ծրագրին ծանոթ է եղել 7․4 տոկոսը: Հարցումն անցկացվել է Գյումրիում մարտի 25-26-ը, մասնակցել է 612 անձ։ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |