ՔՊ-ում բացառում են կոալիցիան Վարդան Ղուկասյանի հետ՝ նպատակ ունեն հաղթել Գյումրիում![]() 28 մարտի 2025 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին, բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք ՔՊ-ն պատրաստ է ձևավորել կոալիցիա Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Նա հավելել է, որ պատրաստվում են հաղթել Գյումրիում, գրում է Panorama.am-ը։ «Ոչ միանշանակ, մենք ձեր նշած անձնավորության մասին գնահատականները մանրամասն ձևակերպել ենք: ՔՊ կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա ընտրություններում։ Մենք գնում ենք Գյումրիում հաղթանակի՝ ապահվելու գյումրեցիների բարեկեցիկ կյանքը, ապագան, լուծելու խնդիրները, վերականգնելու արդյունավետ կառավարումը»,–ասել է նա։ GALLUP International Association-ի Գյումրիում անցկացրած հարցման տվյալներով՝ հարցվածների կեսից ավելին՝ 52.9%-ը, ծանոթ չէ Գյումրիում ընտրություններին մասնակցողկուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերին: ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |