Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ազատ են արձակվել![]() 28 մարտի 2025 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտին Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, և հայրը` Կամո Գրիգորյանը, ազատ են արձակվել դատարանի դահլիճից։ Իրավապահ մարմիններն իրականացրել են խուզարկություններ Մարտուն Գրիգորյանի բնակարանում մարտի 27-ին։ Գրիգորյանը պարզաբանել է, որ որպես պատգամավոր՝ դեռ մարտի սկզբին իրականացրել է փողոցների շեբենապատման աշխատանքներ, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես ընտրակաշառք։ Այդ նույն օրը «շեբենի գործի» հետ կապված ձերբակալվել են Գրիգորյանի հայրը և որդին, հայտնում է Sputnik Արմենիան։ Կամո Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ հայտարարել է. «Նիստը խայտառակություն էր։»։ Նա նշել է, որ քննիչը հայտարարել է, թե հրաժարվում է պատասխանել պաշտպանների բոլոր հարցերին։ Փաստաբանը հավելել է, որ քննիչը նույնպես չի կարողացել որևէ փաստական հանգամանք ներկայացնել, որը Կամո Գրիգորյանին կկապեր որևէ հանցանքի հետ։ «Դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, կա՛մ չուզեց, կա՛մ չկարողացավ պարտավորեցնել, որպեսզի մեր հարցերին պատասխանի։ Հարց տալու և դրա պատասխանը ստանալու իրավունքը նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքով։ Ակնհայտ է, որ այս հետապնդումը քաղաքական բնույթ ունի ու ես դատարանում այդ մասին ասել եմ։ Ես նաև ընդգծել եմ, որ թեկնածուներից մեկը` Սարիկ Մինասյանը, տնակներ էր այցելել օրեր առաջ, որտեղ բնակիչներից մեկին ասել էր. «հենց փայտդ վերջանա, քեզ փայտ կուղարկեմ»։ Սա արեցի, քանի որ խտրական վերաբերմունք կա»,– ասել է Բաբայանը։ Բաբայանը նաև ընդգծել է, որ «Մեր քաղաքը» դաշինքի ձերբակալված անձանց վերաբերյալ կազմված նյութերը գրեթե լիովին նույնական են՝ նույնիսկ տառասխալները չշտկված, միայն որոշ տեղերում փոխված են անունները։ Նա նաև նշել է, որ նիստի ընթացքում իր պաշտպանյալը հանդես է եկել ելույթով և ընդգծել, որ դեռ 2007 թվականից իրենք զբաղվել են խճապատման աշխատանքներով, ինչը որևէ առնչություն չի կարող ունենալ ընթացող նախընտրական գործընթացի հետ։ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։ GALLUP International Association-ի Գյումրիում անցկացրած հարցման տվյալներով՝ հարցվածների կեսից ավելին՝ 52.9%-ը, ծանոթ չէ Գյումրիում ընտրություններին մասնակցողկուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |