Աբրահամյան․ Իրադրության լրջությունը ստիպել է իշխանությանը տեղեկացնել, որ Բաքուն նաև բնակավայրերի ուղղությամբ է կրակում![]() 31 մարտի 2025 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը 10 օրից ավելի է ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը` վախ, սարսափ և խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն իշխանությունը կա´մ լուռ էր կա´մ անհեթեթ մեկնաբանություն էր տալիս: «Իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը` հանրությանը տեղեկացնելու, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են մարտական դիրքերի, այլ նաև բնակավայրերի ուղղությամբ ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է` անհերքելի ապացույցներով»,–գրել է նա։ Ավելի վաղ արված գրառմամբ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը գիշերային ժամերին նորից անկանոն կրակահերթերով խախտում է հրադադարի պայմանավորվածությունը։ «Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում: Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում, դժվար է ասել: Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են»,–գրել է նա։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |