Մարության․ Ընտրությունները Գյումրիում և Փարաքարում ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է

Մարության․ Ընտրությունները Գյումրիում և Փարաքարում ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է

PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնաբանել է Գյումրիում և Փարաքարում անցկացված ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ դրանք ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է։

Նա հավելել է, որ նույնը տեղի էր ունեցել 2023-ին Երեւանում, որտեղ ՔՊ-ն հավաքեց 32 տոկոս։

«Գյումրիում ու Փարաքարում երեկ կայացած ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է։

Նույնը տեղի էր ունեցել 2023-ին Երեւանում, որտեղ ՔՊ-ն հավաքեց 32 տոկոս (ի դեպ, ավելի քիչ, քան երեկ Գյումրիում)։

Ուղղակի այն ժամանակ Джексон оказался женщиной - ընդդիմադիր դիրքավորված Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու «Հանրային ձայնը» ապահովեցին ՔՊ-ի վերարտադրությունը։

Անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք է ամրագրել համապետական ընտրություններում՝ 2026-ի ամռանը։ Չնայած, չի բացառվում, որ շաբաթը ուրբաթից շուտ գա»,–գրել է նա։

ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու անհրաժեշտություն կառաջանա։Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։

Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։

 Ուշագրավ
---