Փարաքարում «Միասնություն» դաշինքի անդամները տուգանվել են հրավառության համար![]() 1 ապրիլի 2025 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Փարաքար համայնքում անցկացված արտահերթ ընտրություններից հետո գիշերային հրավառություն է իրականացվել։ Համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ է դարձել, որ հրավառությունն իրականացվել է «Միասնություն» դաշինքի հաղթած համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի բնակավայրում։ ՆԳՆ լրատվության ծառայությունից տեղեկացրել են, որ մարտի 31-ի գիշերը՝ մոտավորապես 00։30-ին, Մերձավան գյուղում հրավառության կազմակերպման կապակցությամբ՝ Վաղարշապատի համայնքային ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից կազմվել էարձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով, հայտնում է Factor.am-ը։ Այս հոդվածը սահմանում է պատասխանատվություն գիշերային ժամերին հրագործական արտադրանք կիրառելու համար, ինչը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում անցկացված ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ստացել է 6508 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3669, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 900, իսկ «Կայունություն» կուսակցությունը՝ 426 ձայն։ Ընդհանուր տվյալներում գրանցվել է 106 քվեային անճշտություն։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը, որը «Միասնություն» դաշինքի թեկնածուն է այս ընտրություններում, հաղթել է՝ հավաքելով ձայների 57 տոկոսը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |