«ԱրմենՏելն» ընդլայնում է ռոումինգ ծառայությունների տեսականին ու աշխարհագրությունը27 մայիսի 2009 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է միջազգային ռոումինգի աշխարհագրության ընդլայնման մասին: Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն են ստացել օգտվելու միջազգային GPRS ռոումինգից Պորտուգալիայում, Սերբիայում եւ Բանգլադեշում եւ 3G ռոումինգից` Եգիպտոսում, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: «Մենք անընդհատ ընդլայնում ենք առաջարկվող ռոումինգ-ծառայությունների տեսականին եւ աշխարհագրությունը: Այժմ խոսքը վերաբերում է ոչ միայն ճանապարհորդության ընթացքում հասանելի լինելուն, այլեւ մեր ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայություններից օգտվելուն` լինելով Հայաստանի սահմաններից դուրս: Ժամանակակից տեխնոլոգիաները իսկապես միավորում են աշխարհը, եւ մենք հպարտ ենք այդ գործընթացում մեր ներդրումն ունենալու», - հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: «ԱրմենՏել»-ի GPRS ռոումինգը հասանելի է հիսուն երկրներում, իսկ 3G ռոումինգը` տասնվեց երկրներում: Գլոբալ ռոումինգի ծառայությունները ներառյալ, այսօր «ԱրմենՏել»-ի ռումինգ գործընկերների թիվը կազմում է 440 օպերատոր աշխարհի 210 երկրներում, հաղորդում է «ԱրմենՏելի» մամլո ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |