Փաշինյան. Կարևոր է թարմացնել մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի և դրա տարբեր դրսևորումների մասին

Փաշինյան. Կարևոր է թարմացնել մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի և դրա տարբեր դրսևորումների մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստում հայտարարել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության հիմքում ոչ միայն քաղաքական որոշումների կայացումն է, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։

«Շատ կարևոր է թարմացնել մարդկանց իրազեկվածությունը կոռուպցիայի և դրա տարբեր դրսևորումների մասին. Այս առումով՝ կարևոր եմ համարում, որ մեր օրենսդրությունների փոփոխությունները կարողանանք գերատեսչություններում, պաշտոնյաներին և այն մարդկանց, ում դա վերաբերում է, կոմունիկացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այդ աշխատանքը պետք է իրականացնել շարունակական կերպով”,–ասել է նա։

Օրակարգում ներառված է եղել կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ արված քայլերի հաշվետվությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը ներկայացրել է պիլոտային մոտեցումների ներդրումը կոռուպցիոն ռիսկերի կառավարման և գնահատման գործնթացում, ինչպես նաև բարեվարքության ուսումնասիրությունների հետ առնչվող օրենսդրական փաթեթի ընդունման ընթացքը և դրա միտումները։

Նա անդրադարձ է կատարել նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության մեխանիզմներին ու պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգում արված օրենսդրական փոփոխություններին։ Բացի այդ, ներկայացվել են հայտարարագրերի վերլուծության, ծանուցումների գործընթացների արդյունքներն ու թվայնացման ոլորտում ձեռնարկված քայլերը։ Մասնավորապես՝ քննարկվել են հայտարարագրերի էլեկտրոնային հարթակի, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների, ԿԿՀ և հակակոռուպցիոն կրթության էլեկտրոնային համակարգերի զարգացումները։

Փաշինյանն ընդգծել է, որ խնդիրը համընդհանուր բնույթ է կրում և դուրս է գալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շրջանակներից՝ ընդգրկելով դատաիրավական և սոցիալ-հոգեբանական ոլորտները։ Այդ համատեքստում նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հակակոռուպցիոն կրթական ռազմավարությանը՝ ընդգծելով համապատասխան պետական գերատեսչություններում հաղորդակցման կարևորությունը։

Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են հանձնաժողովի աշխատանքի կատարելագործման, բարեվարքության չափանիշների հստակեցման, հայտարարագրման համակարգի բարելավման և այլ կարևոր ուղղություններ։

 Ուշագրավ
---