Դեսպան․ Զարգացումները ՀՀ հարավում՝ Սյունիքում, ուղղակիորեն փոխկապակցված են Իրանի շահի հետ![]() 3 ապրիլի 2025 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ելույթ ունենալով մայրաքաղաքում անցկացվող «Հայք-Իրան-հազարամյա հարևանություն» միջազգային գիտաժողովում, Հայաստան-Իրան հարաբերությունները բնութագրել է որպես՝ «գեոպոլիտիկ, գեոէկոնոմիկ, գեոմշակութային»։ Դեսպանը ընդգծել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում, և թե՛ Կովկասի տարածքում ընթացող զարգացումները փոխադարձ ներգործություն ունեն, իսկ ներկայիս զարգացումները Սյունիքի մարզում ուղղակիորեն առնչվել են Իրանի ազգային շահերին, հայտնում է Panorama.am-ը։ «Իրանը միջազգային սահմանների մեջ փոփոխությունը համարում է իր կարմիր գիծը։ Մեր անվտանգությունը փոխկապակցված է միմյանց հետ։ Մեր և Հայաստանի սահմանը, չնայած կարճ սահման ունենք, բայց համարվում է ամենաապահով սահմաններից մեկը հարևանների հետ։ Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիքներ չենք զգացել, երբեք էլ Հայաստանը չի զգացել սպառնալիքներ մեր կողմից»,- ասել է դեսպանը։ Մեհդի Սոբհանին նաև նշել է, որ Իրանը չի դիտարկում Հայաստանի շուկան որպես ընդամենը երեք միլիոնանոց սպառողական շուկա, այլ որպես հարթակ՝ ԵԱՏՄ 200 միլիոնանոց բնակչությամբ տարածք մուտք գործելու նպատակով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |