Երեւանում տեղի կունենա «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» թեմայով խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Երեւանում տեղի կունեա «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» 3-րդ խորհրդաժողովը: Այն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում:



Ծրագրի նպատակն է ներկայացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում եւ գյուղական համայնքներում 2008-2009 թթ. ընթացքում իրականացված ծրագրերը, զարգացման խնդիրները եւ հնարավորությունները: Փորձագետների կողմից կներկայացվեն համայնքների զարգացմանն ուղղված կրթական եւ առողջապահական ծրագրեր, կքննարկվեն իրավական հարցեր, որոնց թվում է միջհամայնքային միավորումների հիմնադրման նշանակությունը, համայնքային սեփականության, մասնավորապես` հողօգտագործմանն առնչվող հիմնախնդիրները, գյուղատնտեսական ապրանքների առեւտուրը եւ այլն:



Որպես գլխավոր զեկուցող հանդես կգա Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---