ՀՀ քաղաքացիները կենսաչափական անձնագրեր կստանան 2026-ի երկրորդ կեսից

ՀՀ քաղաքացիները կենսաչափական անձնագրեր կստանան 2026-ի երկրորդ կեսից

PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրման համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. ընկերությունների կոնսորցիումը։ Այդ մասին ասուլիսում ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիները կենսաչափական անձնագրեր կստանան 2026-ի երկրորդ կեսից, հայտնում է Panorama.am-ը։

«Պետք է պայմանագիր կնքենք հաղթող ընկերության հետ։ Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք հարմար օր, տեղ ու կստորագրվի փաստաթուղթը։ 2026 թվականի երկրորդ կիսամյակից կենսաչափական համակարգը լիարժեք կգործի՝ անձնագրերը կմտնեն շրջանառության մեջ և քաղաքացիները կսկսեն ստանալ նոր փաստաթղթերը։

Կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվելում, այսինքն մատնահետքի, դեմքի նկարահանման աշխատանք է տարվում։ Գրասենյակներում ներդրվելու է «բոլորը մեկում» տեխնիկական լուծումը։ Մեկ սարք է լինելու»,-ասել է նա։

Դավթյանը նշել է, որ գնային քաղաքականությունն ավելի ուշ կհայտարարվի։

«Մասնավորն, իհարկե, կհայտարարի իր գնային քաղաքականությունն ավելի ուշ, բայց, կարծում եմ, արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու»,- ասել է Դավթյանը։

 Ուշագրավ
---