ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների քանակն Ադրբեջանի հետ սահմանին![]() 10 ապրիլի 2025 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը մարտ ամսից սկսած ավելացրել է գիշերային պարեկությունների հաճախականությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Այդ մասին ասվում է ԵՄ առաքելության X–ի միկրոբլոգում։ «Մարտից սկսած առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների քանակը հայ–ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ բարձրացնելու անվտանգությունը գիշերային ժամերին և հնարավոր լարվածությունը կանխելու համար։ Մեր դիտորդները շարունակում են իրենց ծառայությունը շուրջօրյա՝ ապահովելով անընդհատ ներկայություն՝ և ցերեկը, և գիշերը»,-ասվում է գրառման մեջ։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |