Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300,000 դրամով տուգանել է Վաղարշապատի համայնքապետին![]() 12 ապրիլի 2025 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300,000 դրամով տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին: Հանձնաժողովը «Ազատության» հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Հրապարակման տվյալներով՝ Գասպարյանը պայմանագիր է ստորագրել սեղմված բնական գազի մատակարարման համար՝ ընտրելով իր սկեսրայր Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանը։ Նշված պայմանագրի արժեքը կազմել է 13.6 միլիոն դրամ։ Հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ պաշտոնյան, որի որոշումը կամ գործողությունը կարող է բերել շահերի բախման, պարտավոր է դրա մասին գրավոր տեղեկացնել իր վերադասին։ Քանի որ համայնքապետերը վերադաս չունեն, նրանք պետք է այդ հայտարարությունը ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Դիանա Գասպարյանը, սակայն, այդ պարտականությունը չի իրականացրել։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Վաղարշապատի համայնքապետն այս պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |