Միրզոյանն ու Բայրամովն Անթալիայում պայմանավորվել են շարունակել երկխոսությունը![]() 12 ապրիլի 2025 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ «Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը»,– ասվում է ԱԳՆ–ի X–ի միկրոբլոգում։ Ըստ գրառման՝ նախարարները վերահաստատել են երկխոսությունն առաջիկայում շարունակելու իրենց պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորաշվիլին համատեղ մասնակցելու են պանելային քննարկման։ Ապրիլի 12-ին նախատեսվում է նաև Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ կրկին Թուրքիայի տարածքում։ Այդ անգամ նախարարները հանդիպել են Ստամբուլում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |