Փաշինյան․ Սահմանազատման առաջարկներ ենք ուղարկվել Ադրբեջանին, դեռ պատասխան չկա![]() 16 ապրիլի 2025 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը գրավոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին՝ սահմանազատման գործընթացի շարունակման վերաբերյալ, սակայն դեռ արձագանք չի ստացվել։ Նա այդ մասին խոսել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Նրա խոսքով, առաջարկներն այն մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակվի սահմանազատումը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Գիտեք՝ ընդհանուր համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնել։ Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ առաջարկների մանրամասները ներկայումս հնարավոր չէ հրապարակել, քանի որ գործընթացը դեռ ընթանում է աշխատանքային փուլում։ Հայկական կողմը հույս ունի, որ շուտով կստանա Ադրբեջանի պատասխանը։ Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստի ժամանակ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի վերաբերյալ։ Ըստ այդ պայմանավորվածության՝ սահմանագծման աշխատանքները պետք է սկսվեն հյուսիսից՝ այն կետից, որտեղ հատվում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները, և շարունակվեն դեպի հարավ՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |