Նախարար․ ՀՀ–ն ԵՄ Խաղաղության հիմնադրամից 20 մլն եվրո է ստանալու, հուսանք՝ դրական ավարտ կունենա![]() 16 ապրիլի 2025 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԵՄ Խաղաղության հիմնադրամի միջոցներից Հայաստանին այս տարի հատկացվելու է 20 միլիոն եվրո։ «Անցած տարի եղել է 10 մլն, այս տարի այդ գումարը մի փոքր ավելի է։ Ասելով մի քիչ ավելի՝ կրկնակի»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Մինչդեռ որոշ լրատվամիջոցների համաձայն՝ աջակցության հատկացումն արգելափակում է Հունգարիան՝ պահանջելով ծրագրում ներառել նաև Ադրբեջանին: Պատասխանելով արգելափակմանը վերաբերող հարցին` Միրզոյանն ասել է, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Նա հույս է հայտնել, որ ապագայում դրական լուծում կլինի։ «Հույս ունենք ապագայում դրական հանգուցալուծում կլինի»,- ասել է նախարարը։ Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնն իր հերթին նշել է, որ իրենք աջակցել են ՀՀ զինված ուժերի աջակցությունն առանձնացնելու առաջարկին: Նա հավելեց՝ դրա համար անհրաժեշտ է միաձայն որոշում։ 2024 թվականի հուլիսին ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրոյի օգնություն է հատկացրել գումարտակի համար նախատեսված վրանային ճամբարի համար։ Անցյալ տարի Հունգարիան նույնպես արգելափակել էր Հայաստանին միջոցների տրամադրումը և հանել էր վետոն՝ պայմանով, որ Ադրբեջանին նմանատիպ գումար ուղարկվի ականազերծման գործողություններին աջակցելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |