Կոնջորյանը՝ ընդդիմությանը Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք![]() 16 ապրիլի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը համոզված է, որ իրենք տարբերվում են, քանի որ ունեն ինքնահայեցման ունակություն։ Նա այդ մասին խոսել է Ազգային ժողովում։ «Վարչապետը, օրինակ, կարող է խոսել նաև մեր չիմացության մասին, իսկ դուք ունեիք վարչապետ, որն ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ»,- հայտարարել է Կոնջորյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ համացանցում տարածված է եղել մի տեսանյութ, որտեղ մեքենան բաժանված էր երկու հատվածի՝ մի կողմում պատկերված էր «Մերսեդես», իսկ մյուսում՝ «Ժիգուլի»։ Կոնջորյանի խոսքով՝ այդ տեսանյութում ցուցադրվել է, թե ինչպես է «Մերսեդեսը» ժամանակի ընթացքում զարգացել, իսկ «Ժիգուլին» բոլոր տարիներին նույնն էր ու գրված էր՝ «Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ»։ «Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք, ժողովո՛ւրդ, դուք կրթվելու էլ տեղ չունեք, քաղաքական դինոզավր եք»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասել է ՔՊ խմբակցության պատգամավորը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |