ԱՄՆ դեսպանություն․ Ապօրինի մուտքը երկիր կարող է լրջորեն վտանգել ձեր կյանքը![]() 17 ապրիլի 2025 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործելու մտադրություն ունեցող անձինք լուրջ վտանգի են ենթարկում անգամ իրենց կյանքը։ Նշվում է, որ հանցավոր խմբերը, կարտելները և մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները թիրախավորում են անօրինական ներգաղթյալներին «Եթե մտածում եք Միացյալ Նահանգներ անօրինական կերպով մուտք գործելու մասին, պետք է հասկանաք, որ այդ լուրջ քայլով վտանգում եք ձեր անվտանգությունը և նույնիսկ ձեր կյանքը։ Հանցավոր խմբերը, կարտելները և մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները թիրախավորում են անօրինական ներգաղթյալներին՝ նրանց ենթարկելով բռնության, շորթման և հարձակման»,- հայտնում են դեսպանությունից։ Թրամփը բազմիցս ընդգծել է ԱՄՆ ներգաղթի քաղաքականության խստացման անհրաժեշտությունը։ Հունվարի 20-ին նախագահության պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ։ New York Post-ի աղբյուրի տվյալներով՝ Թրամփի պաշտոնավարման սկզբից ի վեր ավելի քան 100 հազար մարդ է արտաքսվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |