Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը28 մայիսի 2009 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է հայրենակիցներին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ եւ բոլորին ցանկացել անսահման հավատ հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ: Իր ուղերձում վարչապետը նշել է, որ Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության եւ նպատակասլացության անօրինակ դրսեւորումների շնորհիվ, որակներ, որոնք ի հայտ եկան նաեւ արցախյան ազատամարտի բովում:«Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, եւ մեր ժողովուրդը հաստատակամ է էլ ավելի ամրապնդելու իր անկախ պետականությունը, հաղթահարելու արդի մարտահրավերները, որպեսզի առավել բարեկեցիկ լինի մեր սերունդների ապագան»,- ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում: Տիգրան Սարգսյանը բոլորին մաղթել է քաջառողջություն, խաղաղություն եւ աներեր հավատ հայ ժողովրդի, Հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |